21 հուլիսի 2011 - 13:14 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Օգոստոսի 14-ին Երևանում համերգով հանդես կգա Սերժ Թանկյանը

Հայտնի System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը համերգով հանդես կգա Երևանում օգոստոսի 14-ին: Ինչպես հաղորդել են լրագրողներին այսօր ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, համերգը տեղի է ունենալու կենտրոնի բացման հանդիսավոր արարողության շրջանակներում:

Սերժ Թանկյանը արդեն մենահամերգով հանդես եկել է Երևանում 2010 թվականի ամռանը, իսկ System of a Down խումբը միավորվելով 2011 թվականին սկսել է իր համերգաշրջանը Եվրոպայում: Սպասվում է որ խումբը ամբողջ կազմով առանձին համերգով հանդես կգա Հայաստանում 2012 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրը:

ՖՈՏՈՇԱՐՔ