ՀՀ անկախության 20-ամյակի շրջանակներում տեղի կունենա «Հայագրոֆորում» միջազգային համաժողովը

ՀՀ անկախության 20-ամյակի շրջանակներում տեղի կունենա «Հայագրոֆորում» միջազգային համաժողովը

PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և ՀՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը հայտնում են, որ հոկտեմբերի 14–16-ը Երևանում Հայաստանի Հանրապետության անկախության քսանամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում տեղի կունենա «Հայագրոֆորում» խորագրով միջազգային գյուղատնտեսական համաժողովը:

Համաժողովի շրջանակներում կքննարկվեն Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում տեղի ունեցող զարգացումները, առկա խնդիրները և ոլորտում իրականացվող ծրագրերը: Համաժողովը բացառիկ հնարավորություններ է ընձեռում նաև հայաստանյան և սփյուռքահայ, ինչպես նաև տարբեր երկրներից ժամանած օտարերկրյա գործարարներին ներկայացնելու սեփական արտադրությունն ու մատուցվող ծառայությունները, հաստատելու փոխշահավետ համագործակցություն, ծանոթանալու գյուղատնտեսության ոլորտում Հայաստանում առկա ներդրումային հնարավորություններին, ինչպես նաև ծանոթանալու գյուղատնտեսության զարգացման միջազգային առաջադեմ փորձին: Համաժողովի նպատակներից է նաև ագրոպարենային բնագավառի գործարարների և ֆերմերների համահայկական ընկերակցության ստեղծումը:

Միջոցառման շրջանակներում կկազմակերպվեն մասնագիտական կլոր-սեղան քննարկումներ հետևյալ թեմաներով. Ագրարային բարեփոխումներ, զարգացման ծրագրեր և միջազգային համագործակցություն, Ագրովերամշակման հատվածի զարգացումը, սննդամթերքի անվտանգության համակարգի կարողությունների հզորացում և արտահանման խթանում, Ագրարային գիտության, կրթության, տեղեկատվության զարգացում և նոր տեխնոլոգիաների ներդրման աջակցություն, Ագրարային քաղաքականություն և գյուղական համայնքների զարգացման հիմնախնդիրները:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---