21 հուլիսի 2011 - 15:15 AMT
Շախմատի ԱԱ Հայաստան-Չինաստան դիմակայության հաշիվը դեռևս հավասար է՝ 1:1

Աշխարհի շախմատի թիմային առաջնության 5-րդ տուրի Հայաստան-Չինաստան հանդիպման երկրորդ ոչ ոքին գրանցվեց Վլադիմիր Հակոբյան-Լի Չաո պարտիայում:

Սևերով խաղացող Հակոբյանը խաղաղ դաշն կնքեց հակառակորդի հետ 24-րդ քայլում: Հաշվիը դարձավ 1:1: Մինչ այդ ոչ ոքի էր ավարտվել նաև Արոնյան-Հաո հանդիպումը:

Սերգեյ Մովսիսյն-Վան Յուէ, Գաբրիել Սարգսյան-Յույ Յանյի պարտիաները դեռ շարունակվում են: