21 հուլիսի 2011 - 15:17 AMT
Հայաստանի համայնքների ղեկավար մարմինները մարում են աշխատավարձերի ու սոցվճարների գծով պարտքերը

Հայաստանի համայնքների ղեկավար մարմինները մարում են աշխատավարձերի ոի սոցվճարների գծով կուտակված պարտքերը, ինչը թույլ կտա մինչև 2012թ. լիովին լուծել այդ խնդիրը: Այդ մասին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը:

Ըստ նրա, 2008թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի համայնքների կուտակած պարտքը 1996-2007թթ. համար աշխատավարձերի ու սոցվճարների գծով կազմում էր 2,3 մլրդ դրամ, որից 2011թ. հուլիսի 15-ի դրությամբ չմարված գումարը կազմում էր ընդամենը 284 մլն դրամ:

Համայնքների նախորդ տարիների աշխատավարձի գծով պարտքը 2011թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 410, 217 մլն դրամ, որից ընթացիկ տարվա առաջին կիսամյակում մարվել է 125,944 մլն դրամը: