21 հուլիսի 2011 - 15:34 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Գագիկ Մինասյան. Մարտի 1 չէր լինի, եթե իշխանությունները և ՀԱԿ-ն ավելի շուտ սկսեին երկխոսությունը

Եթե Հայ ազգային կոնգրեսի և Հայաստանի իշխանությունների երկխոսությունն ավելի վաղ սկսվեր, ապա 2008-ի մարտի 1-ի դեպքերից հնարավոր կլիներ խուսափել: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը: Խոսելով այն մասին, թե կողմերից որն է որոշել առաջինը սկսել երկխոսություն, Մինասյանն ասել է, որ բոլորը՝ ինչպես քաղաքական ուժերը, այնպես էլ հասարակությունը, միասին են «խելքի» եկել: «Մենք բոլորս հասունացել ենք երկխոսության համար»,- ասել է նա:

Անդրադառնալով երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորությանը՝ Մինասյանն ասել է, որ չնայած նրան, որ կոալիցիան բացառում է Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացումը, նրա ներկայացուցիչները պատրաստ են քննարկել այդ հարցը ՀԱԿ-ի հետ: Նրա խոսքով, եթե կոնկրետ կողմը վստահ է իր դիրքորոշումներում, ապա հանգիստ կարող է լսել այլ կողմի առաջարկները: «Մեր դիրքորոշումը հիմնավորված է և մենք քննարկումներում ոչ մի սպառնալիք չենք տեսնում»,- ասել է նա:

ՖՈՏՈՇԱՐՔ