«Մանկական Եվրատեսիլ-2011»-ի հայաստանյան ընտրական փուլի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարացվել է

«Մանկական Եվրատեսիլ-2011»-ի հայաստանյան ընտրական փուլի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարացվել է

PanARMENIAN.Net - «Մանկական Եվրատեսիլ-2011» մրցույթի հայաստանյան ընտրական փուլի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարացվել է: Այդ մասին լրագրողներին է հայտնել Հանրային հեռուստաընկերության պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը: Նրա խոսքով, հայտերի ընդունման նոր վերջնաժամկետն է օգոստոսի 20-ը, նախկին հուլիսի 20-ի փոխարեն: Պրոդյուսերը վերջնաժամկետի երկարացումը կապեց երեխաների արձակուրդների հետ: «Մանկական Եվրատեսիլ-2011» պատվիրակությունների ղեկավար Գոհար Գասպարյանն ասաց, որ արդեն ստացվել է 50 հայտ: «Մանկական Եվրատեսիլ-2011»-ին մասնակցելու համար արդեն դիմել է 12 երկիր` Բելառուսը, Բելգիան, Մակեդոնիան, Մոլդովան, Շվեդիան, Հոլանդիան, Սան Մարինոն, Վրաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Լիտվան, բանակցություններ են ընթանում Բուլղարիայի և Հունաստանի հետ:

Մրցույթին իրավունք ունեն մասնակցելու 10-15 տարեկան այն երեխաները, ովքեր Հայաստանի քաղաքացիներ են, կամ ապրել են Հայաստանում առնվազն 2.5 տարի: Մրցույթին մասնակցող երգը պետք է լինի 2.30-2.45 վայրկյան տևողությամբ: Երգի ստեղծման մեջ ակտիվ մասնակցություն պետք է ունենան 10-15 տարեկան երեխաները: 2008թ. սկսած կանոններով պաշտոնապես թույլատրվում է մեծահասակներին օգնել երեխաներին մրցույթի համար երգեր պատրաստել, այն պայմանով, որ այդ երգերի բոլոր իրավունքները կպատկանեն միայն երեխաներին: Մանկական Եվրատեսիլում չի գործում այն սկզբունքը, երբ միջոցառումն անց է կացվում այն երկրում, որի ներկայացուցիչը հաղթել է մրցույթում:

«Մանկական Եվրատեսիլ-2011»-ը կկայանա դեկտեմբերի 3-ին Երևանում, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Դեռ 2010 թ-ի վերջին Հայաստան էին ժամանել շվեդ փորձագետներ, ովքեր ուսումնասիրել են մարզահամերգային համալիրը և ընդհանուր պայմանները:

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլին» մասնակցում է 2007թ-ից: Առաջինը այդ մրցույթում Հայաստանը ներկայացրել է «Արևիկ» խումբը «Երազանք» երգով և գրավել 2-րդ տեղը, 2008 թ-ին Մոնիկա Մանուչարովան և գրավել է 8րդ տեղը իր «Իմ երգի հնչյունը» երգով: 2009 թվականին «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացրեց Լուարա Հայրապետյանը «Բարսելոնա» երգով և գրավեց 2-րդ տեղը` այն կիսելով Ռուսաստանի ներկայացուցիչ Եկատերինա Ռյաբովայի հետ: 2010թ. նոյեմբերի 20-ին «Մանկական Եվրատեսիլ-2010» մրցույթին Հայաստանին հաղթանակ բերեց Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգով:

4  21.07.11 - Մամուլի ասուլիս «Մանկական Եվրատեսիլ 2011-ը Երևանում» թեմայի շուրջ
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---