21 հուլիսի 2011 - 17:12 AMT
Ժոաո Սոարեշ. Սառեցված հակամարտությունները խոչընդոտում են Հարավային Կովկասի զարգացմանը

Ձգձգված հակամարտություններն ամենաարդիական խնդիրն են, որ խոչընդոտում են տարածաշրջանի բոլոր ոլորտների զարգացմանը: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սոարեշը: «Իմ մանդատը բավականին լայն է, այն ընդգրկում է ԵԱՀԿ անվտանգության համապարփակ հայեցակարգի բոլոր երեք կողմերը: Սակայն, ես իմ աշխատանքի մի մասը կնվիրեմ կարևոր ժողովրդավարական բարեփոխումներին տարածաշրջանի բոլոր երեք երկրներում, ես անհամբերությամբ եմ սպասում այդ գործընթացի զարգացմանը»,-ասել է Սոարեշը: Ըստ նրա, ԵԱՀԿ ՄԽ-ն, որպես ղարաբաղյան կարգավորման ձևաչափ, և ինքը ԵԱՀԿ-ն անվտանգության համապարփակ հայեցակարգով և լայն անդամակցությամբ, լավագույն ձևաչափն է այս հակամարտության կարգավորմանն հարցում Հայաստանին ու Ադրբեջանին աջակցելու համար:

«Այնուամենայնիվ, Մինսկի խումբը չի կարող որոշում կայկացնել կողմերի փոխարեն: Լուծումը պետք է փոխզիջումային լինի, երկու կողմերն էլ պետք է որոշ զիջումների գնան»,-ասել է Սոարեշը՝ հավելելով, որ դա բարդ ու ցավոտ գործընթաց է հակամարտության կողմերի համար: «Խաղաղ լուծումը միայն կարող է առաջընթացի գրավական լինել»,-ասել է նա: Նա նշել է, նաև, որ այցելությունը Ղարաբաղ միակ միջոցն է Ադրբեջանի ու Հայաստանի հանրության բոլոր շերտերի հետ ուղիղ երկխոսություն հաստատելու համար: «Ուստի, որպես Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ, ես կայցելեմ տարածաշրջան որքան հնարավոր է սեղմ ժամկետներում»,-ասել է Սոարեշը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: