21 հուլիսի 2011 - 17:22 AMT
Հայաստանի քաղաքացիները կենսաչափական անձնագրեր կարող են ստանալ 2012-ի առաջին եռամսյակում

Եվրոպական հարևանության ծրագրի շրջանակներում Հայաստանը պետք է ներմուծեր կենսաչափական անձնագրեր 2011 թ. վերջում: Ինչպես հաղորդել է հուլիսի 21-ին կառավարության նիստում ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը, դրանք տպելու հայտարարված մրցույթի հաղթող է դարձել «Արժեթղթերի արտադրության լեհական ֆաբրիկան», որի պատճառով ԵՄ-ն այդ գործընթացն արդեն բավարար է համարում:

Օսիկյանը հաղորդել է, որ լեհական ընկերությունն իր վրա պարտավորություններ է վերցնում առաջիկա 180 օրվա ընթացքում շահագործման հանձնել անհրաժեշտ ծրագիրը, իսկ 40 օր հետո, այսինքն 2012-ի առաջին եռամսյակում Հայաստանի քաղաքացիները կարող են ստանալ կենսաչափական անձնագրեր: