Լամբերտո Զանյեր. Հարավային Կովկասը մեծ նշանակություն ունի ԵԱՀԿ ողջ տարածքի անվտանգության համար

Լամբերտո Զանյեր. Հարավային Կովկասը մեծ նշանակություն ունի ԵԱՀԿ ողջ տարածքի անվտանգության համար

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասը մեծ նշանակություն ունի ԵԱՀԿ ողջ տարածքի անվտանգության ու կայունության համար և այսօր ԵԱՀԿ-ն ակտիվ է տարածաշրջանում, ինչպես երբեք: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը: Ըստ Զանյերի, Հայաստանում և Ադրբեջանում կազմակերպությունն աշխատում է ներքին բարեփոխումներին աջակցելու ուղղությամբ:

Ըստ նրա, ԵԱՀԿ-ն նաև պատրաստ է լրջորեն աջակցել տարածարջանի սառեցված հակամարտությունների հանգուցալուծմանը ԵԱՀԿ ՄԽ և Ժնևի բանավեճերի (ԵԱՀԿ, ԵՄ և ՄԱԿճի նախագահությամբ) միջոցով:

Նա նշել է նաև, որ իր նշանակումը ոչ այնքան քաղաքականության փոփոխման հարց է, որքան ադապտացման անընդհատ գործընթաց: «Մեր աշխատանքն ու մոտեցումները կզարգանան ի պատասխան անվտանգության ոլորտի պահանջների: Մենք ամեն ինչ անում ենք կազմակերպության 56 անդամների մանդատի համաձայն: Դա նշանակում է, որ Հարավային Կովկասի երկրները ոչ միայն մեր ջանքերի «սպառողներն են», այլ նաև ԵԱՀԿ աշխատանքում իրենց ավանդն ունեցող կողմեր»,-ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը: Ըստ նրա, նա սատարում է հաստատված ձևաչափերի շրջանակներում հակամարտությունների լուծմանը և վստահ է, որ առաջընթացը հնարավոր է:

«Վերջերս ես հանդիպեցի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ և կիսում եմ նրանց կարծիքը, որ առաջին հերթին պետք է համաձայնեցվեն հիմնարար սկզբունքները, որպեսզի կողմերը կարողանան անցնել համապարփակ խաղաղ պայմանագրի մշակմանը»,-ասել է Զանյերը:

Նրա խոսքով, նա եղել է Հայաստանում, Վրաստանում ու Ադրբեջանում որպես ԵԱՀԿ տարածքում հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն: «Ես մտադիր եմ իմ ապագա այցերի ժամանակ երկրների ղեկավարության հետ քննարկել Հարավային Կովկասում կայունության ու անվտանգության գործում ԵԱՀԿ արդյունավետ մասնակցության հետագա ընդլայնման հնարավորությունը»,-ասել է նա, հաղորդել է «Թրենդը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---