21 հուլիսի 2011 - 17:31 AMT
«Անելիք բանկ» ՓԲԸ-ն 2011-ի 1-ին կիսամյակում գրանցել է զգալի աճ բանկային հիմնական ցուցանիշներով

«Անելիք բանկ» ՓԲԸ-ն 2011 թվականի 1-ին 6 ամիսների ընթացքում գրանցել է զգալի աճ բանկային գրեթե բոլոր հիմնական ցուցանիշներով:

«Անելիք բանկ» ՓԲԸ ակտիվները 2011 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել են 63,25 մլրդ. դրամ, աճը նախորդ տարվա հունիսի 30-ի համեմատ կազմել է 26 տոկոս: 2011 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում ակտիվների աճը կազմել է ավելի քան 3,5 մլրդ դրամ, 2010 թվականի նույն ժամանակահատվածի 1,46 մլրդ. դրամի փոխարեն:

«Անելիք բանկ» ՓԲԸ վարկային պորտֆելը 2011 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել է 35.4 մլրդ. դրամ, որը 2010 թվականի հունիսի 30-ի համեմատ աճել է 35 տոկոսով: 2011 թվականի 1-ին կիսամյակում վարկային պորտֆելն աճել է 5,7 մլրդ դրամով, 2010 թվականի նույն ժամանակահատվածի 1,6 մլրդ. դրամի փոխարեն:

27 տոկոսով աճ է արձանագրվել նաև ընդհանուր ավանդային պորտֆելում, որը ընթացիկ տարվա 6 ամիսների ընթացքում 12 մլրդ-ից հասել է 15,2 մլրդ դրամի:

Զգալի աճ է գրանցվել նաև ֆիզ. անձանցից ներգրավված ավանդների գծով, եթե 2010 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում ֆիզ. անձանցից ներգրավված ավանդային պորտֆելն աճել էր 1,1 մլրդ. դրամով, ապա 2011 թվականի 1-ին կիսամյակում առկա է գրեթե 3 մլրդ դրամի աճ: 2010 թվականի հունիսի 30-ի համեմատ ֆիզ. անձանցից ներգրավված ավանդային պորտֆելը 2011 թվականի հունիսի 30-ի դրությամբ աճել է ավելի քան 67 տոկոսով` 8,5 մլրդ դրամից հասնելով 14,2 մլրդ դրամի, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: