21 հուլիսի 2011 - 18:12 AMT
93 տարեկան հասակում վախճանվել է Թինա Ասաթիանին

Թբիլիսահայերի ասամբլեան խորը վշտով հայտնում է, որ 93 տարեկան հասակում վախճանվել է ակադեմիկոս, Հայաստանում «Իվերիա» վրացական բարեգործական ընկերակցության հիմնադիր ու պատվո նախագահ Թինա Ասատիանին: Հուլիսի 22-ին տեղի կունենա հոգեհանգստյան արարողությունը Վրաստանի ՀԱԵ Սբ Էջմիածին եկեղեցում: Հագեհանգստին կմասնակցի Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը, ինչպես նաև Վրաստանի հայ համայնքի ղեկավարներն ու անդամները:

Թինա Ասատիանին ծնվել է 1918թ. մարտի 12-ին Թիֆլիսում: Նա Հայաստան է տեղափոխվել 1943 թվականին ֆիզիկոս Արտյոմ Ալիխանյանի հրավերով՝ մասնակցելու Արագածի կայանում տիեզերական ճառագայթների հետազոտմանը: Նա լենինյան մրցանակի դափնեկիր է: 1977թ. նա Երևանում հիմնեց «Իվերիա» վրացական բարեգործական կազմակերպությունը, որի նախագահն էր մինչ 2006թ., իսկ հետո՝ պատվավոր նախագահը: Ասատիանին ֆիզիկայի ոլորտի շուրջ 150 աշխատությունների հեղինակ է: 1980 թվականին Թինա Ասաթիանին ստացել է Հայաստանի ԽՍՀ-ի գիտության վաստակավոր գործչի կոչում: Թինա Ասաթիանին Թբիլիսիի պատվավոր քաղաքացի է, Վրաստանի «Պատվո շքանշանի» ասպետ: