«Բիբլոս Բանկ Արմենիա»-ն ժամանակակից մասնաճյուղ է բացել Վանաձորում

«Բիբլոս Բանկ Արմենիա»-ն ժամանակակից մասնաճյուղ է բացել Վանաձորում

PanARMENIAN.Net - Հուլիսի 20-ին Բիբլոս բանկը բացել է նոր մասնաճյուղ աղետի գոտում` Վանաձորում: Նոր մասնաճյուղը, որը գործելու է կենտրոնական վայրում, հաստատում է Բանկի խոստումը ընդլայնել իր ծառայությունների մատուցումը երկրաշարժի գոտու բնակիչներին: Բիբլոս Բանկ ՍԱԼ-ի խորհրդի անդամ և «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ պրն. Ալան Թոմեն ասել է. «Մեր նվիրումը Հայաստանին և հայաստանցիներին անկեղծ է, և մենք հույս ունենք առանցքային դերակատարում ունենալ Վանաձորի և շրջակա տարածքների զարգացման գործում»:

Բիբլոս Բանկ Արմենիայի գործադիր տնօրեն Արարատ Ղուկասյանն իր հերթին նշեցէ. «Որպես Հայաստանի բանկիր, ես շատ ուրախ եմ, որ հանդիսանալով միջազգային բանկի մի մաս` մենք կարող ենք սպասարկել ոչ միայն մեր երևանյան մասնաճյուղերից, այլև ընդլայնվելով Հայաստանի հյուսիսային շրջաններ՝սպասարկել նաև Լոռիի, Շիրակի և Գեղարքունիքի մեծ մասը: Ընդլայնման իր ծրագրի համաձայն` տարվա վերջին Բիբլոս Բանկը նախատեսում է նաև բացել իր «Կոմիտաս» մասնաճյուղը Երևանում»:

Անցյալ տարի` 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակի օրը, Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարեց իր ընդլայնման ու Վանաձորում ներդրումների ծրագրի մասին: Արդեն այսօր բանկի նոր մասնաճյուղն ապահովում է 10 նոր աշխատատեղ և առաջարկում է բարձրակարգ ֆինանսական ծառայություններ աղետի գոտու ու Վանաձորի հարակից տարածքների բնակիչների համար:

Բիբլոս Բանկ Խումբը միջազգային ֆինանսական հաստատություն է, որը գործում է 12 երկրներում՝ Հայաստանում, Լիբանանում, Ֆրանսիայում, Միացյալ Թագավորությունում, Բելգիայում, Կիպրոսում, Իրաքում, Սուդանում, Նիգերիայում, Սիրիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում: Այս տարի լիբանանյան բանկերի միջև Բիբլոս Բանկը սահմանել է Tier One Capital- ի ամենաբարձր աճը, և The Banker ամսագրում աշխարհի լավագույն 1000 առևտրային բանկերի ցուցակում առաջ է անցել 58 բանկերից:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---