Եվրոպայի լիգայի «Միկա»-«Վալերենգա» հանդիպման առաջին խաղակեսում հաշիվն այդպես էլ չբացվեց

Եվրոպայի լիգայի «Միկա»-«Վալերենգա» հանդիպման առաջին խաղակեսում հաշիվն այդպես էլ չբացվեց

PanARMENIAN.Net - 2011-ի Հայաստանի գավաթակիր «Միկան» հուլիսի 21-ին Երևանում Եվրոպայի լիգայի երկրորդ փուլում ընդունել է նորվեգական «Վալերենգային»: Դա «Միկայի» առաջին խաղն է սլովակ մարզիչ Ջոզեֆ Բուբենկոյի գլխավորությամբ:

Հիմնականում ընթանում էր հավասար պայքար, սակայն թիմերին այպես էլ չհաջողվեց վտանգավոր պահեր ստեղծել հակառակորդների դարպասների մոտ: 41-րդ րոպեին Բուբենկոն վնասվածք ստացած Աղվան Մկրտչյանի փոխարեն դաշտ ուղարկեց Կոնստանտին Մանդրիչենկոյին: Առաջին խաղակեսի վերջում տուգանային հարվածով կարող էր հաշիվը բացել Նարեկ Բեգլարյանը, բայց նրա հարվածը դիպուկ չէր:

Առաջին խաղակեսն ավարտվեց 0:0 հաշվով:

Խաղին ներկա են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---