ԱՄՆ-ը ցանկանում է պահպանել քրիստոնեական երկրի հեղինակությունը, կարծում է Լարիսա Ալավերդյանը

ԱՄՆ-ը  ցանկանում է պահպանել քրիստոնեական երկրի հեղինակությունը, կարծում է Լարիսա Ալավերդյանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ուղղումների ընդունումը, որոնք պարտավորեցնում են Թուրքիային վերադարձնել քրիստոնեական եկեղեցիները, հայամետ քայլ չէ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը: Նրա խոսքով, այդ որոշումը, ավելի շուտ, ուղղված է ԱՄՆ-ի՝ որպես քրիստոնեական երկրի հեղինակության պահպանմանը: «Այսօր բազմաթիվ քրիստոնեական եկեղեցիներ գտնվում են սպառնալիքի տակ, և ԱՄՆ-ը պարտավոր է արձագանքել դրան»,- ասել է նա:

Միաժամանակ, նա նշել է, որ այդ որոշումը կարող է բավական ագրեսիվ արձագանք առաջացնել Թուրքիայում, մասնավորապես ազգայնամոլների շարքում: Նրա խոսքով, շատ թուրքական քաղաքական կուսակցություններ կարող են այդ որոշումն ընդունել որպես Թուրքիայի վրա ճնշման լծակ. Սակյան Ալավերդյանը նշել է, որ ուղղումների ընդունումը չի փչացնի հարաբերությունները երկու երկրների միջև, քանի որ նրանք ունեն ընդհանուր շահեր և կապված են բազմաթիվ գործընթացներով:

Հուլիսի 20-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեն 43 «կողմ» և 1 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունել է ԱՄՆ ԱԳՆ-ին հատկացվող ֆինանսական միջոցների մասին օրինագծում ուղղումներ կատարելու վերաբերյալ օրինագիծը, որտեղ կարող են ներառվել նաև 306 բանաձևին համահունչ ձևակերպումներ, որոնց հեղինակներն են կոնգրեսականներ Հովարդ Բերմանն ու Էդ Ռոյսը:

Կոնգրեսական, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ Հովարդ Բերմանը կոնգրեսական Էդ Ռոյսի հետ համատեղ ներկայացրել է թիվ 306 բանաձևը «Եկեղեցիները վերադարձնելու մասին», որով կոչ է արվում Թուրքիային դադարեցնել քրիստոնյա բնակչության հանդեպ խտրականությունը: Բանաձևին սատարում է 31 կոնգրեսական: Հովարդ Բերմանը նաև Հայոց ցեղասպանության մասին թիվ 304 բանաձևի կողմնակից է, որն օրերս նույնպես ներկայացվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ:

Բանաձևում նախաձեռնողները կոչ են անում Թուրքիային կատարել միջազգային պարտավորությունները և վերջ տալ կրոնական հետապնդման բոլոր ձևերին, պաշտպանել մարդու իրավունքները և քրիստոնյաների կրոնական ազատությունները: Տվյալ բանաձևի հեղինակները նաև կոչ են անում Անկարային օրինական ճանապարհով վերադարձնել բռնագրավված հայկական, հունական, ասորական, և այլ քրիստոնեական եկեղեցիները:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) հուլիսի 19-ին մեկնարկել է Հեռաձայնիր այսօր՝ Call TODAY ակցիան, նպատակ ունենալով հորդորել կոնգրեսականներին ճնշում գործադրել Թուրքիայի հանդեպ, որպեսզի վերջինս վերադարձնի քրիստոնեական եկեղեցիներն իրենց տերերին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---