Եվրոպայի լիգա. «Միկան» դուրս մնաց հետագա պայքարից

Եվրոպայի լիգա. «Միկան» դուրս մնաց հետագա պայքարից

PanARMENIAN.Net - Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի «Միկա»-«Վալերենգա» պատասխան հանդիպման երկրորդ խաղակեսը սկսվեց 0:0 հաշվով: Նորվեգական թիմի ֆուտբոլիստները նախաձեռնությունն իսկույն վերցրեցին իրենց ձեռքը: Ֆրեդի Դոս Սանտոսն անկյունայինից գնդակ ուղարկեց Գևորգ Կասպարովի դարպաս: «Միկան» սկսեց գրոհել, բայց Էդնեյ դե Օլիվեյրայի հարվածից հետո վստահ գործեց նորվեգացիների դարպասապհ Լարս Խիրչֆելդը:

Երևանյան թիմին մի քանի անգամ փրկեց դարպասապահը:

Այդ թիմերի միջև առաջին խաղը տեղի էր ունեցել Նորվեգիայում և ավարտվել էր «Վալերենգայի» օգտին 1:0 հաշվով:

Ակսպիսով,«Միկան» երկու խաղերի արդյունքում 2:0 հաշվով զիջեց «Վալերենգային» և դուրս մնաց հետագա պայքարից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---