Թուրք լրագրողի բացահայտումը. «Տիտանիկի» վրա կային նաև հայեր և թուրքեր

Թուրք լրագրողի բացահայտումը. «Տիտանիկի» վրա կային նաև հայեր և թուրքեր

PanARMENIAN.Net - Ազգությամբ թուրք գերմանացի լրագրող և հետազոտող Շենոլ Շահին Գերեկչին եկել է այն եզրակացության, որ 1912թ. խորտակված «Տիտանիկի» վրա եղել են Օսմանյան կայսրության հպատակ հայեր ու թուրքեր: Ըստ լրագրողի, «Տիտանիկին» նվիրված «Ծովերի թագուհին» (Königin der Meer) գրքում զետեղված այդ տեղեկությունները նա պատահաբար է հայտնաբերել՝ հետազոտություններ անցկացնելով բեռլինյան Kreuzberg Amerikanische Gedenkbibliothek գրադարանում:

Ինչպես նշել է Գերեկչին, գրքում նշվում են աղետի զոհ դարձած հայերի անունները, կան նաև տեղեկություններ այն մասին, որ «Տիտանիկի» կառուցմանը մասնակցել են թուրք ինժեներներ ու բանվորներ: Ըստ լրագրողի, նրան հայտնի են զոհված 6 հայերի անունները, սակայն, նա վստահ է, որ նավի վրա նաև թուրքեր են եղել, որոնց անունները չեն ընդգրկված ցուցակներում, հաղորդում է թուրքական Anandolu գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---