Foursquare-ը թողարկել է նոր զվարճալի նշաններ (badges)22 հուլիսի 2011 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Foursquare-ը վերջերս հայտարարել էր մի շարք զվարճալի նշանների արշավի (campaigns) մասին։ Այժմ Foursquare-ը ներկայացնում է գործընկերների առաջարկած նշաններից երեքը։ Foursquare-ը փորձում է նորամուծություն կատարել։ Ինչպես գրում է Foursquare բլոգը, այժմ հետևելով Foursquare-ում “30 Minutes or Less” ֆիլմի էջին, ամեն անգամ որևէ բանկում կամ պիցերիայում նշում անելուց հետո (check in), օգտագործողը շահում է նոր նշան և անգամ հնարավոր է շահի 3 000 դոլար, որով կարող է գնել միայն պիցցա։ Հաջորդ նշանը շատ յուրատիպ է։ Կինոթատրոն գնալիս, եթե օգտագործողը դիտում է Հարի Փոթերի վերջին մասը՝ «Հարի Փոթերը և մահվան ընծաները. մաս 2-րդ» և նշելու ժամանակ մեկնաբանության մեջ գրում է Harry Potter, ապա ստանում է «Հարի Փոթերը և մահվան ընծաները. մաս 2-րդ» կոչվող նոր նշանը։ Այս նշանը հասանելի կլինի Foursquare-ում մինչև hուլիսի 24-ը։ Մեկ այլ նշան էլ է հասանելի, սակայն միայն ԱՄՆ-ի բնակիչների համար։ Յուրաքանչյուր օգտագործող, ով կայցելի Comedy Central և այնտեղ նշում կկատարի, կստանա South Park-ի անիմացիոն նշան։ Foursquare.com-ը հիմնադրվել է 2009-ին։ Այն գեոլոկացիոն սոցիալական ցանց է սմարթֆոններ օգտագործողների համար՝ GPS-ով հայտնաբերում է օգտագործողի գտնվելու վայրը և օգտագործողը ամրագրում է իր ժամանումը տվյալ վայր՝ ստանալով տարբեր անվանակարգերով բեյջեր և ամրագրած վայրի՝ տեղանքապետի պաշտոն: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |