Պատերազմում, որը վաղ թե ուշ կսկսվի Ղարաբաղում, կհաղթի…Ամերի՞կան

Պատերազմում, որը վաղ թե ուշ կսկսվի Ղարաբաղում, կհաղթի…Ամերի՞կան

PanARMENIAN.Net - Վաղ թե ուշ սադրանքները ղարաբաղյան հակամարտության գոտում կվերածվեն պատերազմական գործողությունների վերսկսման, վստահ է Միջազգային եվրասիական շարժման առաջնորդ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Դուգինը: «Չեմ կարծում, որ մենք կարող ենք դիմակայել դրան: Քանի որ, ցավոք, մենք բոլորս շատ թույլ ենք հիմա, ապակողմնորոշված: Նույնիսկ Իրանում ամերիկյան հինգերորդ շարասյունը փորձում է հաղթահարել այդ երկրի իշխանությունների բավականին կոշտ դիմադրությունը: Դա շատ բարդ, մեծ խաղ է»,-հայտարարել է փորձագետը: Ըստ նրա, ներքին թշնամու հետ պայքարելը շատ բարդ է: «Մենք ինքներս ենք թույլ տալիս ամերիկացիներին ազդեցության գոտիների վերաբաշխում անել իր շահերից ելնելով: Ուստի, պատերազմում, որը վաղը կամ ավելի ուշ կվերսկսվի Ղարաբաղում, կպարտվեն և Հայաստանը, և Ադրբեջանը, և Ռուսաստանը, և Թուրքիան և Իրանը: Մինչև ամերիկացիները դրան չհասնենն, չեն հանգստանա: Հստակ ծրագիր նրանք չունեն, սակայն ընդհանուր ալգոռիթմը կա, սահմանային միջադեպերով նրանք սրում են իրավիճակը, մարզվում են, այսպես ասած: Ցավոք, մենք ամերիկյան աշխարհաքաղաքականության այդ բանսարկությունների պասիվ վկաներն ենք»,-ասել է Ալեքսանդր Դուգինը, հաղորդում է ադրբեջանական «Զերկալո» թերթը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---