Anonymous-ը մուտք է գործել NATO-ի սերվերներ և հրապարակել է որոշ փաստաթղթեր

Anonymous-ը մուտք է գործել NATO-ի սերվերներ և հրապարակել է որոշ փաստաթղթեր

PanARMENIAN.Net - Հաքերային Anonymous խումբը երեկ մուտք է գործել NATO-ի սերվերներ և վերցրել մոտ 1Գբ գաղտնի փաստաթղթեր, որոնց մի մասը հրապարակել է ապացուցելու համար կիբերհարձակման իրավացիությունը։ Ինչպես այսօր հայտնել է CBS News-ին Commander X մականունով ներկայացող Anonymous-ի անդամը, նրանք շարունակաբար հրապարակելու են NATO-ի գաղտնի փաստաթղթերը։

Commander X ասել է, թե այդ փաստաթղթերը վերաբերում են NATO-ի գործունեությանը, այն սարքավորումներին, որ օգտագործում է NATO-ն գաղտնի հաղորդակցվելու համար։

«Չնայած այնտեղ հնարավոր է լինեն այլ անհավանական նյութեր, որը մենք դեռ չենք բացահայտել, քանի որ դրանք հսկայական «աղբակույտ են» և մենք նոր ենք սկսել վերլուծել այդ փաստաթղթերը։ Մեզնից շաբաթներ կպահանջվեն ամբողջապես դրանք վերլուծելու համար։ Մեզ դեռ հասանելի են NATO-ի սերվերները և մենք շարունակում ենք ներբեռնել տվյալները»,- հայտնել է Commander X-ը։

Anonymous-ը իր Twitter էջում հրապարակել է ընդամենը մի կտոր NATO-ի պահուստից, որը կոչվում էր «ԱՊՀ-ի աութսորսինգ Կոսովոյում»։ Այս փաստաթուղթը թվագրված է 2008 թ։

NATO-ի ներկայացուցիչը ասել է, որ լավատեղյակ է Anonymous-ի հաքերային գործողություններին և որ NATO-ի անվտանգության փորձագետները հետաքննություն են վարում։ «Մենք խստորեն դատապարտում ենք գաղտնի փաստաթղթերի ցանկացած արտահոսք, քանի որ դա կարող է վտանգել NATO-ի դաշնակիցների, զինված ուժերի և քաղաքացիների անվտանգությունը», - ասել է NATO-ի ներկայացուցիչը։

Այս շաբաթ ամերիկյան ՀԴԲ-ն ձերբակալել էր Anonymous-ի 14 անդամների, որոնք ենթադրաբար կապ ունեին դեկտեմբերին PayPal օնլայն վճարման համակարգի կայքի հարձակման վրա։ Anonymous հաքերային խումբը կատարել է մի շարք DOS հարձակումներ, որոնք անջատել են PayPal օնլայն վճարման համակարգի կայքը, ինչպես նաև Visa-ի և MasterCard-ի։ Anonymous հաքերային խումբը մի շարք հարձակումներ է կատարել պետական և կորպորատիվ կայքերի վրա, ինչպես նաև Sony-ի PlayStation ցանցի և Եգիպտոսի, Թուրքիայի ու Թունիսի կառավարական կայքերի վրա։ Anonymous-ը իր հաղորդագրություններում մշտապես հայտնում է, որ պայքարում է այսպես կոչված իշխանությունների ինտերնետը գրաքննելու որոշումների և կաշառակերության դեմ։

Նախկինում ևս գրանցվել են մի շարք ձերբակալություններ։ 16 տարեկան մի երիտասարդ է անցյալ տարի ձերբակալվել Նիդերլանդներում, ևս 5 հոգի ձերբակալվել էր Մեծ Բրիտանիայում։ 3 մարդ ձերբակալվել էր Իսպանիայում և ևս 32 մարդ մի քանի օր առաջ՝ Թուրքիայում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---