Բաքուն իրեն իրավունք է վերապահում «արձագանքել» Երևան-Վան ավիաչվերթի բացմանը

PanARMENIAN.Net - «Մենք չենք միջամտում այլ երկրների գործերին, բայց մեզ իրավունք ենք վերապահում արձագանքել Ադրբեջանի ազգային շահերը ոտնահարելու դեպքում»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության առաջին քարտուղար Էլման Աբդուլլաևը՝ մեկնաբանելով Երևան-Վան չվերթի բացման մասին տեղեկատվությունը: Ադրբեջանի ԱԳՆ-ն հետևում է դեպքերի հետագա զարգացմանը և «արձագանքելու է՝ կախված հետագա սցենարից», ասել է Աբդուլլաևը, հաղորդում է Trend-ը:Միաժամանակ Աբդուլլաևը չի պարզաբանել, թե Երևանի և Վանի միջև ավիաչվերթ բացելու մեջ հատկապես որտեղ է տեսնում «Ադրբեջանի ազգային շահերի ոտնահարում» և ինչ «արձագանքի» մասին է խոսքը:

Ինչպես հայտնել է հուլիսի 22-ին Վանի Առևտրաարդյունաբերական պալատի խորհրդի անդամ, Երևանում գտնվող թուրքական պատվիրակության ղեկավար Աբդուլլահ Թյունջդեմիրը, եթե ամեն ինչ ընթանա ըստ պլանի, սեպտեմբերի 11-ին կկայանա Երևան-Վան առաջին չվերթը, որը սկիզբ կդնի երկու քաղաքների միջև ավիահաղորդակցությանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---