23 հուլիսի 2011 - 11:36 AMT
ԱԱ. Լևոն Արոնյանը 6-րդ տուրում կհանդիպի հնդիկ շախմատիստ Պենտալ Հարիկրիշնայի հետ

Հուլիսի 23-ին ցերեկային հանգստից հետո կշարունակվի աշխարհի շախմատի թիմային առաջնությունը, որն անցնում է չինական Նինբոյում:

6-րդ տուրում առաջնության առաջատար Հայաստանի հավաքականը կխաղա Հնդկաստանի հավաքականի հետ, որը զբաղեցնում է 8-րդ տեղը: Առաջին խաղատախտակի վրա Լևոն Արոնյանը կխաղա Պենտալ Հարիկրիշնայի հետ, Սերգեյ Մովսիսյանը՝ Կրիշնան Սաշիկիրանի հետ, Վլադիմիր Հակոբյանը՝ Սուրյա Գանգուլիի հետ և Գաբրիել Սարգսյանը՝ Պարիմարջան Նեգիի հետ:

Հայաստան-Հնդկաստան հանդիպումից բացի տեղի կունենա հետևյալ հանդիպումները՝ Ռուսաստան-Ուկրաինա, Իսրայել-Ադրբեջան, ԱՄՆ-Հունգարիա և Եգիպտոս-Չինաստան:

Հայաստանի հավաքականը 13,5 միավորով զբաղեցնում է առաջին տեղը, Ռուսաստանն ունի 12 միավոր, իսկ Հունգարիան՝ 11,5: