Շախմատի ԱԱ. Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց Հնդկաստանի հավաքականին

Շախմատի ԱԱ. Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց Հնդկաստանի հավաքականին

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականը շախմատի աշխարհի թիմային առաջնությունում հաղթանակ է տարել Հնդկաստանի հավաքականի նկատմամբ: Վերջինն ավարտվել է Սերգեյ Մովսիսյան-Քրիշնան Սաշիկիրան պարտիան: Հայ գրոսմայստերը 65-րդ քայլում ստիպել է մրցակցին համաձայնվել ոչ ոքիի:

Հայաստան-Հնդկաստան հանդիպումն ավարտվել է 2,5:1,5 հաշվով՝ հօգուտ հայ շախմատիստների:

Հայաստանի հավաքականի անդամներից հաղթանակ է տարել միայն Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանը նույնպես ոչ ոքի են խաղացել:

Հայաստանի հավաքականը 16 միավորով շարունակում է գլխավորել աշխարհի առաջնությունը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---