23 հուլիսի 2011 - 17:34 AMT
Իլյա Բ-ի և Գարեգին Բ-ի հանդիպման տեսանյութը տարածողին հեռացրել են աշխատանքից

Աշխատանքից ազատվել է ինտերնետում Վրաստանի պատրիարք Իլյա Բ-ի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիպման տեսանյութը տարածողը: «Էխո Կավկազա»-ի տվյալների համաձայն, այդ տեսանյութի հեղինակն աշխատում էր վրացական պատրիարքության «Միաձայնություն» հեռուստաալիքում:

Հեռացման պաշտոնական պատճառը նշվել է առանց թույլտվության տեսանյութ տարածելը: