Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ին

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր  է հղել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ին

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Նորին Մեծություն Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ին և Նորվեգիայի Թագավորության վարչապետ Յենս Ստոլտենբերգին` Օսլոյում և Ուտոյա կղզում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ, որի արդյունքում զոհվել են տասնյակ անմեղ մարդիկ: Սերժ Սարգսյանը նշել է, որ այս ծանր պահին, Հայաստանի ժողովուրդը նեցուկ է կանգնած նորվեգացի բարեկամ ժողովրդին և կիսում է նրան բաժին ընկած վիշտը: Նախագահի խոսքով, այդ դատապարտելի ոճրագործությունները ևս մեկ անգամ ընդգծում են միջազգային հանրության կողմից անհանդուրժողականության դեմ վճռական պայքար մղելու անհրաժեշտությունը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

Նորվեգիայի ոստիկանությունը հայտարարել է, որ Ուտոյա կղզում երիտասարդական ճամբարի վրա հարձակման արդյունքում առնվազն 80 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով համաշխարհային ԶԼՄ-ներին: Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր 10 մարդու մահվան մասին: Վկաներն ասում էին 25-30 սպանվածների մասին:

Ականատեսները պատմում են, որ մարդասպանը տեղաշարժվում էր փոքրիկ կղզիում և անկանոն կրակում էր մարդկանց վրա: Շատերը զոհվեցին, մյուսները նետվեցին ջուրը և փորձեցին այդպես փրկվել:

Ուտոյա կղզում ձերբակալված 32-ամյա նորվեգացուն կասկածում են նաև Օսլոյի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կազմակերպման մեջ: Ձերբակալվածին հարցաքննում են, իսկ նրա բնակարանը խուզարկում:

Ուտոյան գտնվում է Օսլսյից 32 կմ հեռավորության վրա և երիտասարդական հավաքների անցկացման ավանդական վայր է: 2011թ. հուլիսին Աշխատանքային կուսակցության հավաքին էր մասնակցում տարբեր տվյալներով 500-600 մարդ: Հիմնականում մասնակիցները 14-18 տարեկան դեռահասներ էին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---