25 հուլիսի 2011 - 11:11 AMT
Շախմատի ԱԱ 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը կխաղա Ադրբեջանի հետ

Շախմատի աշխարհի թիմային առաջնության 7-րդ տուրը նույնպես հաջող էր Հայաստանի համար: Հայ գրոսմայստերները հերթական անգամ հաղթեցին, այս անգամ հունգարացիներին: Երկրորդ խաղատախտակի վրա հավաքականին հաղթական միավոր բերեց Սերգեյ Մովսիսյանը, մյուս երեք պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի: Հանդիպումն ավարտվեց Հայաստանի հաղթանակով՝ 2,5:1,5:

Արշակ Պետրոսյանի սաները վաստակել են 12 թիմային (18,5 անձնական) միավոր: Երկրորդ տեղում Չինաստանի հավաքականն է 9 միավորով: 8-րդ տուրում հաղթելու դեպքում Հայաստանի հավաքականը կապահովի չեմպիոնի տիտղոսը:

8-րոդ տուրում հայ գրոսմայստերները կխաղան Ադրբեջանի թիմի հետ, որը 7-րդ տեղում է 6 միավորով:

Առաջին խաղատախտակի վրա Լևոն Արոնյանը սպիտակներով կխաղա Թեյմուր Ռաջաբովի հետ: Վլադիմիր Հակոբյանը նույնպես սպիտակներով երրորդ խաղատախտակի վրա կհանդիպի Ռաուֆ Մամեդովի հետ: Սևերով կխաղան Սերգեյ Մովսիսյանն ու Գաբրիել Սարգսյանը համապատասխանաբար Վուղար Գաշիմովի ու Շախրիյար Մամեդյարովի հետ: