Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջատարը 15-րդ տուրից հետո «Ուլիսն» է

Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջատարը 15-րդ տուրից հետո «Ուլիսն» է

PanARMENIAN.Net - Մոտ մեկ ամիս տևած ընդմիջումից հետո վերսկսվեց Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը: 15-րդ տուրից հետո առաջնության առաջատարը փոխվեց: Նվազագույն հաշվով հաղթելով «Գանձասարին»՝ «Ուլիսը» բարձարացավ առաջին տեղը, «Գանձասարը» հայտնվեց երկրորդ տեղում 29 միավորով:

«Փյունիկը» ոչ ոքի խաղաց «Իմպուլսի» հետ՝ 1:1, առաջինը հաշիվը բացեցին Դիլիջանի ներկայացուցիչները, աչքի ընկավ Սամվել Հակոբյանը: Սակայն, 8 րոպե անց Հովհաննես Հովհաննիսյանը հավասարեցրեց հաշիվը: «Փյունիկը» վաստակել է մեկ միավոր և եզրափակում է առաջատարների եռյակը:

«Միկան» 4:1 հաշվով ջախջախեց «Շիրակին», իսկ «Բանանցը» 5 անպատասխան գոլ ուղարկեց «Արարատի» դարպասը:

16-րդ տուրի խաղերը տեղի կունենան հուլիսի 30 և 31: «Արարատը» կընդունի «Միկային», «Բանանցը»՝ «Ուլիսին», «Շիրակը»՝ «Իմպուլսին», իսկ «Փյունիկը»՝ «Գանձասարին»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---