Ադրբեջանն ու Թուրքիան չեն կարողանում պայմանավորվել «Շախ Դենիզ» հանքավայրի գազի վաճառքի մասին

Ադրբեջանն ու Թուրքիան չեն կարողանում պայմանավորվել «Շախ Դենիզ» հանքավայրի գազի վաճառքի մասին

PanARMENIAN.Net - Ադրբեջանն ու Թուրքիան չեն կարողանում պայմանավորվել «Շախ Դենիզ» հանքավայրի գազի վաճառքի իրավաբանական բաղադրիչի մասին: Այդ մասին Բաքվում ասել է SOCAR (Ադրբեջանի Պետական նավթային ընկերություն) օտարերկրյա ներդրումների վարչության ղեկավար Վագիֆ Ալիևը թուրք լրագրողների հետ հանդիպմանը, գրում է Today' zaman-ը:

Ըստ նրա, կողմերն ավարտեցին բանակցությունները պայմանագրի հիմնական հարցերի շուրք, ներառյալ տարանցման վճարը, գազի ծավալներն ու տեղափոխման տարբերակները: Սակայն իրավաբանական տարաձայնությունները դեռևս զսպում են համաձայնագրի կնքումը: Ըստ Ալիևի, «Շախ Դենիզ-2» նախագծի ներդրումները կարող են կազմել 25-30 մլն դոլար և պետք է երաշխիք ունենան: «Պայմանագիրը կանոնակարգող իրավական նորմեր կարող են հանդիսանալ բրիտանական ու շվեյցարական նորմերը»,-ասել է Ալիևը:

Ըստ նրա, համաձայնագիրը BOTAS-ի հետ, որ ստորագրվել է նախորդ տարի, կանոնակարգվում է բրիտանական իրավական նորմերով: «Շախ Դենիզ» հանքավայրի պաշարները գնահատվում են 1,2 տրիլիոն խմ մետր գազ:

Ըստ պայմանագրի, Թուրքիան ամեն տարի պետք է 6,6 մլրդ խմ գազ ձեռք բերի Ադրբեջանից: Երկրորդ փուլից Թուրքիա գազի առաքումը կկազմի 6 մլրդ խմ գազ, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---