25 հուլիսի 2011 - 14:18 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Սամվել Կարապետյան. Հայ առաքելական եկեղեցին բուժման կարիք ունի

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը գտնում է, որ Հայ առաքելական եկեղեցին բուժման կարիք ունի: Խոսքն, ըստ նրա, վերաբերում է հատկապես ազգին ծառայելուն:

Հուշարձանագետի համար հատկանշական է Եղվարդի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովնանի հայտարարությունն այն մասին, թե «մենք բաց ենք, թող ժողովուրդը գա դեպի մեզ»: Մինչդեռ աղանդավորներն, ըստ Կարապետյանի, պայուսակներն ուսերին անընդհատ մարդկանց մեջ են և քարոզում են:

Սամվել Կարապետյանը հարց է տալիս, թե ե՞րբ կգա այն օրը, որ եկեղեցին քայլ կանի դեպի ժողովուրդը: Կարապետյանը նաև պատմել է, որ տեղի բնակիչները ցանկանում էին քահանա ունենալ իրենց եկեղեցում, իսկ հիմա արդեն չեն ցանկանում: Եղվարդի քաղաքապետարանը բարեկարգել է եկեղեցու տարածքը, ծաղիկներ է տնկել: Ծաղիկները ջրելու համար ընդամենը պետք է սեղմել մեկ կոճակ, որպեսզի միանա ջրող համակարգը: Սակայն, քահանան հայտարարում է, թե ինքը այգեպան չէ, դա անելու համար: Արդյունքում ծաղիկները չորացել են:

ՖՈՏՈՇԱՐՔ