25 հուլիսի 2011 - 15:27 AMT
2012թ. կենսաթոշակների բարձրացում դեռևս չի նախատեսվում

2012թ. կենսաթոշակների բարձրացում դեռևս չի նախատեսվում, հուլիսի 25-ին կառավարության մամուլի կենտրոնում հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը: «Այս պահի դրությամբ արդեն մշակվում է պետբյուջեի նախնական նախագիծը, որտեղ կենսաթոշակների բարձրացում չի նախատեսվում»,-ասել է նա: Այդ առնչությամբ, նա հավելել է, որ սեպտեմբեր-հոկտեմբերին կքննարկվի պետբյուջեի նախագիծը, որտեղ արդեն հաշվի կառնվեն բոլոր հնարավորությունները, որոնք այժմ ուսումնասիրվում են:

Միաժամանակ Արթուր Գրիգորյանը չի բացառել, որ այդ հարցում կարող է քաղաքական որոշում կայացվել: