25 հուլիսի 2011 - 15:48 AMT
Վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Նորվեգիայի իր պաշտոնակցին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Նորվեգիայի թագավորության վարչապետ Յենս Ստոլտենբերգին և Նորվեգիայի կառավարությանը՝ Օսլոյում և Ուտոյա կղզում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Խստորեն դատապարտում ենք անհանդուրժողականության և ահաբեկչության ամեն մի դրսևորում և այս ծանր պահին կիսում ենք բազմաթիվ անմեղ զոհերի համար նորվեգացի բարեկամ ժողովրդի վիշտը»: