25 հուլիսի 2011 - 15:50 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հնարավորություն է տալիս հեռախոսի էկրանից հետևել մայրաքաղաքի իրադարձություններին

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր «Առցանց տեսախցիկներ Երևանում» ծառայությունը, որի միջոցով կարելի է Երևանի տարբեր վայրերում տեղադրված առցանց տեսախցիկների միջոցով հետևել մայրաքաղաքի իրադարձություններին` անմիջապես հեռախոսի էկրանից:

Ծառայությունից օգտվելու համար բավական է ՎիվաՍել-ՄՏՍ-ի wap պորտալից (wap.mts.am) մուտք գործել «Առցանց տեսախցիկներ Երևանում» բաժինը և ընտրել Երևանում տեղադրված ցանկացած տեսախցիկի հղումը:

Ծառայությունից օգտվելիս` օգտագործած յուրաքանչյուր ՄԲ-ի արժեքը 300 դրամ է (ներառյալ ԱԱՀ): Սակագինը գործում է «Առցանց տեսախցիկներ Երևանում» բաժնում տեսախցիկի հղմանը սեղմելու պահից սկսած, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «11 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: