25 հուլիսի 2011 - 17:00 AMT
Սոցիալական ծառայությունները Հայաստանում հնարավոր կլինի ստանալ «մեկ պատուհանի» սկզբունքով

Մինչև տարեվերջ Երևանի երկու վարչական շրջաններում և երկու մարզերում կներդրվի ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը, հուլիսի 25-ին կառավարության մամուլի կենտրնում հայտարարել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը: Ըստ նրա, այս նախագիծն առաջնայիններից է նախարարության համար, քանի որ նախատեսվում է միասնական ընդունարանի ստեղծում «մեկ պատուհանի» սկզբունքով: «Այս ընդունարանում ներկայացված կլինեն նախարարության բոլոր ծառայությունները, ինչը թույլ կտա քաղաքացիներին խուսափել բյուրոկրատական քաշքշուկից»,-ասել է նա: Փորձնական ծրագիրը կիրականացվի սոցիալական ոլորտում Համաշխարհային բանկի վարկային ծրագրի հաշվին:

Արթուր Գրիգորյանը հավելել է, որ ծրագրի շրջանակներում կձևավորվի սոցիալական աշխատակցի ինստիտուտ, որը կաշխատի սոցիալական խնդիրներ ունեցող յուրաքանչյուր ընտանիքի հետ: