25 հուլիսի 2011 - 17:13 AMT
Ֆինանսների նախարարություն. Թանկարժեք մետաղների պետական գները բարձրացել են

ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 25.07.2011-31.07.2011թթ-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման գները` արտահայտված ՀՀ դրամով:

Ոսկու գնման գինը կազմել է 17296.06 (+248.19) դրամ, բացթողնման գինը` 18800.06 (+269.77), արծաթի գնման գինը` 430.72 (+27.59), բացթողնման գինը` 468.17 (+29.98), պլատինի գնման գինը` 19244.04 (+283.58), բացթողնման գինը` 20917.44 (+308.24), պալադիումի գնման գինը` 8610.95 (+217.12), բացթողնման գինը` 9359.73 (+236), հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը: