25 հուլիսի 2011 - 17:16 AMT
Շախմատի ԱԱ. Վլադիմիր Հակոբյանի շնորհիվ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղ դաշն կնքեցին

Գրեթե 5-ժամյա պայքարից հետո ավարտվեց շախմատի աշխարհի թիմային առաջնության Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչներ Վլադիմիր Հակոբյանի ու Ռաուֆ Մամեդովի պարտիան:

Մինչ այս պարտիայի ավարտը Հայաստանը զիջում էր 2:1 հաշվով՝ Գաբրիել Սարգսյանը զիջեց չորրորդ խաղատախտակի վրա, իսկ Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսիսյանը ոչ ոքի խաղացին:

Հակոբյանը պայքարեց մինչև վերջ՝ աշխատելով ոչ ոքի ապահովել Հայաստանի հավաքականի համար: Նա կարողացավ հաղթանակի հասնել 72-րդ քայլում և կարևոր միավոր բերեց հավաքականին:

Հայաստանի հավաքականը ոչ ոքի՝ 2:2, խաղաց Ադրբեջանի հետ և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը 13 միավորով: Վերջին՝ 9-րդ տուրում Հայաստանը կհանդիպի Ուկրաինայի հավաքականի հետ: