25 հուլիսի 2011 - 17:38 AMT
Ավարտվել է Beeline Extreme 2011 արտաճանապարհային մեքենաների առաջին բաց առաջնությունը

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Beeline Extreme 2011 արտաճանապարհային մեքենաների վարման առաջին միջազգային բաց առաջնության ավարտի մասին: Որպես մրցույթի կազմակերպիչ հանդես է եկել «4×4 Off Road» ակումբը` «ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ:

Առաջնությանը մասնակցել է 25 թիմ Հայաստանից, Վրաստանից և Իրանից` 20 ավտոմեքենայով և 5 կվադրացիկլով: Պրոֆեսիոնալ դասում առաջին տեղը զբաղեցրեց Վրաստանը ներկայացնող Թեյմուրատ Շերգելաշվիլին` Mitsubishi Pajero ավտոմեքենայով: Սիրողական դասում առաջատար դարձավ Վրաստանի մեկ այլ ներկայացուցիչ Դավիթ Մամուկաշվիլին, ով հանդես էր գալիս Jeep Wrangler ավտոմեքենայով: Կվադրացիկլի մրցմանն աչքի ընկավ հայաստանցի մասնակից Էդուարդ Գայֆաջյանը: Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները «ԱրմենՏել» ընկերության կողմից ստացան նեթբուքեր և սմարթֆոններ:

«Beeline ապրանքանիշն ասոցացվում է դրական էմոցիաների, պայծառ ոճի և գործողությունների ազատության հետ: Մենք ուրախ ենք աջակցելու Հայաստանի համար նոր մարզաձևի տարածմանը և առաջնության բոլոր մասնակիցներին և բազմաթիվ հանդիսատեսներին հաղորդելու դրական էմոցիաների նոր լիցք և անսահման ադրենալին», - նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

Jeep Trial` արտաճանապարհային մեքենաներ վարելու հմտության առաջնություն է: Jeep Trial առաջնության ժամանակ ճանապարհը հաղթահարելու հիմնական չափանիշը ճշգրտություն և հստակությունն է: Առաջնություներին կարող են մասնակցել տարբեր ավտոմեքենաներ` ջիպեր, բեռնատարներ: