25 հուլիսի 2011 - 18:17 AMT
«Քրիստի մենեջմենթ» ընկերությունը դարձավ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսի բաժնետեր

2011 թվականի հուլիս 19-ից «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ –ի բաժնետոմսերի 100 տոկոսի բաժնետեր դարձավ ՔՐԻՍՏԻ ՄԵՆԵՋՄԵՆԹ ընկերությունը: 2011թ. հուլիսի 19-ի դրությամբ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ կանոնադրական կապիտալը կազմում է 13.450.000.000 ՀՀ դրամ, որը կազմված է 26.900 սովորական բաժնետոմսից, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: