Հայկական քաղցրավենիքը կարող է արտահանվել Հնդկաստան

Հայկական քաղցրավենիքը կարող է արտահանվել Հնդկաստան

PanARMENIAN.Net - Հայ-հնդկական համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում ընդլայնելու նպատակով գործարար այցով Հնդկաստանում գտնվող «Գյուղատնտեսական ասոցիացիանների ֆեդերացիա» ԻԱՄ-ի նախագահ Վարդան Համբարձումյանը և «Գործատուների միության» գյուղատնտեսական ճյուղի նախագահ Վլադիմիր Գալստյանը հնդկական կողմին են ներկայացրել ՀՀ-ում արտադրվող և վերամշակվող գյուղատնտեսական մթերքներ (պահածոներ, մուրաբաներ, հյութեր, մրգային օղիներ, գինիններ, կոնյակ, չիր, քաղցրավենիք)՝ արտադրված Արցախ Ֆրութ, Մանչո Գրուպ, Ստեփանակերտի կոնյակի գործարան, «Լևոն» ՍՊԸ, «Չիր» ՍՊԸ, Պռոշյանի Կոնյակի գործարան, «ԱՐՏՖՈՒԴ» Արտաշատի պահածոների գործարան, «Արեգա» պահածոների գործարան և այլ ընկերությունների կողմից:

ՀՀ դեսպանության, մասնավորապես` ՀՀ լիազոր և արտակարգ դեսպան Արա Հակոբյանի նախաձեռնությամբ կազմակերպվել են հանդիպումներ «Հնդկաստանի առևտրականների և արդյունաբերողների պալատի», «Հնդկաստան-ԱՊՀ առևտրի արդյունաբերական պալատի» և «Վերամշակվող գյուղատնտեսական մթերքների և արտադրանքի ներմուծման զարգացման կազմակերպության» ներկայացուցիչների հետ:

Այցելության արդյունքում այժմ ընթացքի մեջ են համատեղ ձեռնարկություններ ստեղծելու, ինչպես նաև հայկական արտադրանքը Հնդկաստանում իրացնելու ծրագրերի քննարկումներն ու բանակցությունները:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---