Տրապիզոնում Եվրոպայի օլիմպիական փառատոնում հանդես են գալիս 22 հայ մարզիկներ

PanARMENIAN.Net - Տրապզոնում մեկնարկել է Եվրոպայի 11-րդ երիտասարդական օլիմպիական փառատոնը, որին մասնակցում են 4000 մարզիկներ 49 երկրներից: Ծրագրի մեջ մտնում են 9 մարզաձևեր:

Հայաստանի հավաքականը Տրապիզոն է մեկնել 22 մարզիկներով, որոնցից 6-ը ձյուդոիստներ են, 4-ը՝ ատլետներ և մարմնամարզիկ, 3-ը՝ հեծանվորդ և 2-ը՝ թենիսիստ:

2013-ին ամառային փառատոնն ընդունելու է Ուտրեխտ քաղաքը (Հոլանդիա), իսկ 2015-ին՝ Թբիլիսին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---