Իրանի հրետանին 4 ժամ գնդակոծել է Իրաքի քրդաբնակ շրջանները

Իրանի հրետանին 4 ժամ գնդակոծել է Իրաքի քրդաբնակ շրջանները

PanARMENIAN.Net - Իրանի հրետանին հարված է հասցրել Իրաքի հյուսիս-արևելյան ինքնավար շրջաններին, որտեղ բնակվում են քրդեր, հաղորդում է Associated Press-ը:

Գնդակոծության արդյունքում, որը տևել է 4 ժամ, մահացել է Իրաքի երկու քաղաքացի: Իրաքի կենտրոնական կառավարությունը և տեղի քրդական իշխանությունները տեղի ունեցածը դեռևս չեն մեկնաբանել:

Ավելի վաղ պաշտոնական Թեհրանը բազմիցս սպառնացել է հարված հասցնել քուրդ գրոհայինների արտասահմանյան բազաներին, եթե նրանք չդադարեն հարձակվել Իրանի պետական հաստատությունների վրա: Վերջին նման հարձակումը եղել է Իսլամական հեղափոխությունների պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ Աբաս Քասեմիի սպանությունը: «Քուրդիստանի ազատ կյանքի կուսակցության» ակտիվիստները պայթեցրել են մեքենան, որի բոլոր ուղևորները մահացել են, հաղորդում է Lenta.ru-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---