Նորվեգիայում «արյունալի ոճիրի» հեղինակն իրեն մեղավոր չի համարում, նա ցանկանում էր «փրկել» Արևելյան Եվրոպան

Նորվեգիայում «արյունալի ոճիրի» հեղինակն իրեն մեղավոր չի համարում, նա ցանկանում էր «փրկել» Արևելյան Եվրոպան

PanARMENIAN.Net - Նորվեգիայում երկու ահաբեկչությունների իրագործման մեջ մեղադրվող Անդրես Բրեյվիկը, որի զոհ են դարձել 93 հոգի, իրեն մեղավոր չի համարում, հաղորդել է Օսլոյի շրջանային դատարանի դատավոր Քիմ Հեգերը, հաղորդում է Sky News հեռուստաալիքը: Ինչպես ասվում է դատավորի հայտարարությունում, Բրեյվիկն ասել է, որ «ցանկանում էր փրկել Նորվեգիան և Արևելյան Եվրոպան»: Նրա նպատակն էր «ոչ թե սպանել հնարավորինս շատ մարդկանց, այլ հստակ ազդանշան տալ» ուրիշներին, նշվում է հայտարարությունում:

Օսլոյում դատարանի որոշման համաձայն Բրեյվիկի կալանքի ժամկետը երկարացվել է մինչև 8 շաբաթ: Մեղադրյալը պետք է 4 շաբաթ գտնվի լիակատար մեկուսացման մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին

Հուլիսի 22-ին Նորվեգիայի ոստիկանությունը հայտարարել է, որ Ուտոյա կղզում երիտասարդական ճամբարի վրա հարձակման արդյունքում առնվազն 80 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով համաշխարհային ԶԼՄ-ներին: Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր 10 մարդու մահվան մասին: Վկաներն ասում էին 25-30 սպանվածների մասին:

Ականատեսները պատմում են, որ մարդասպանը տեղաշարժվում էր փոքրիկ կղզիում և անկանոն կրակում էր մարդկանց վրա: Շատերը զոհվեցին, մյուսները նետվեցին ջուրը և փորձեցին այդպես փրկվել:

Ուտոյա կղզում ձերբակալված 32-ամյա նորվեգացուն կասկածում են նաև Օսլոյի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կազմակերպման մեջ: Ձերբակալվածին հարցաքննում են, իսկ նրա բնակարանը խուզարկում:

Ուտոյան գտնվում է Օսլոյից 32 կմ հեռավորության վրա և երիտասարդական հավաքների անցկացման ավանդական վայր է: 2011թ. հուլիսին Աշխատանքային կուսակցության հավաքին էր մասնակցում տարբեր տվյալներով 500-600 մարդ: Հիմնականում մասնակիցները 14-18 տարեկան դեռահասներ էին:

Օսլոյում կառավարության շենքի պայթյունի արդյունքում յոթ մարդ է զոհվել, առնվազն 10-ը վիրավորել են: Վերջին տվյալներով, Ուտոյա կղզում հայտնաբերվել է պայթուցիկով մեքենա:

Ոստիկանությունը կարծում է, որ մեքենան պատկանում է Անդերս Բերինգ Բրեյվիկին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---