Իսրայելը որոշել է իր բարեկամական զգացմունքները խոստովանել Հայաստանին

Իսրայելը որոշել է իր բարեկամական զգացմունքները խոստովանել Հայաստանին

PanARMENIAN.Net - Հուլիսի 25-ին տեղի է ունեցել Իսրայելի ԱԳ փոխնախարար Դանի Այալոնի հեռախոսազրույցը ՀՀ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Արման Կիրակոսյանի հետ: Այալոնը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին բարեկամական վերաբերմունքի համար և նշել է այն պատմական ու մշակութային ընդհանրությունները, որ կապում են հայ և հրեա ժողովրդներին: Նա նաև նշել է, որ Իսրայելը կարևորում է դիվանագիտական հարաբերությունների ու համագործակցության զարգացումը Հայաստանի հետ: Իսրայելի ԱԳՆ փոխղեկավարը հավելել է նաև, որ հաճույքով կայցելի Երևան և հրավիրել է Արման Կիրակոսյանին Իսրայել: Բացի այդ, իսրայելցի դիվանագետը հավելել է, որ հրեա ժողովուրդը ցավակցում է «հայ ժողովրդի ողբերգությանը», հավանաբար, նկատի ունենալով Հայոց ցեղասպանությունը:

Դանի Այալոնը նշել է նաև, որ Իսրայելն իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբին, որոնք ուղղված են ղարաբաղյան կարգավորմանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---