26 հուլիսի 2011 - 10:55 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայաստանի տղամարդկանց հավաքականը ոսկե մեդալներ է նվաճել է շախմատի թիմային առաջնությունում

Շախմատի աշխարհի առաջնության 9-րդ տուրում ոչ ոքին Ուկրաինայի հավաքականի հետ բավարար էր Հայաստանին ոսկին նվաճելու համար: Բոլոր 4 պարտիաները հայ շախմատիստներն ավարտել են ոչ ոքի՝ Լևոն Արնոյանն ու Վլադիմիր Հակոբյանը սևերով խաղացին Վասիլի Իվանչուկի ու Զախար Եֆիմենկոյի հետ, իսկ Սերգեյ Մովսիսյանն ու Գաբրիել Սարգսյանը՝ Պավել Էլյանովի ու Ալեքսանդր Մոիսեենկոյի հետ:

Հայաստանի հավաքականը 9 տուրում 5 հաղթանակ է տարել և 4 հանդիպում ավարտել ոչ ոքի՝ վաստակելով 14 թիմային ու 22,5 անձնական միավոր՝ անհասանելի դառնալով մրցակիցների համար:

Մինչ այդ Հայաստանի հավաքականը երեք անգամ եղել է աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր՝ 1997թ. Լյուցերնում (Շվեյցարիա), 2001թ. ՝ Երևանում և 2005թ.՝ Բեեր-Շևայում (Իսրայել):

ՖՈՏՈՇԱՐՔ