Վրաստանում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով հայ զբոսաշրջիկներ չեն զոհվել

Վրաստանում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով հայ զբոսաշրջիկներ չեն զոհվել

PanARMENIAN.Net - Երեքշաբթի առավոտյան հայաստանցի զբոսաշրջիկների տեղափոխող երթուղային տաքսին ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ է ընկել Վրաստանի տարածքում: Տուժել է 13 ուղևոր: ՃՏՊ տեղի է ունեցել Քութայիսի քաղաքից ոչ հեռու, հայտնում է Վրաստանի պարեկային ոստիկանությունը:

Հայ զբոսաշրջիկները մեկնում էին Քոբուլեթի: Բոլոր 13 ուղևորները տեղափոխվել են Քութայիսի հիվանդանոց, բոլորը ստացել են թեթև վնասվածքներ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Վրաստանի պարեկային ոստիկանությունը սկսել է հետաքննել միջադեպը, հայտնում է «Ինտերֆաքսը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---