26 հուլիսի 2011 - 12:26 AMT
Շենժենի ծանրամարտի ամառային ունիվերսիադային կմասնակցի հայաստանցի 5 ծանրորդ

Օգոստոսի 12-22-ը չինական Շենժեն քաղաքում տեղի կունենա 26-րդ ծանրամարտի ամառային ունիվերսիադան: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը, Հայաստանը կներկայացնեն 5 ծանրորդներ:

Մինչև 77 կգ քաշային կարգում հանդես կգա Աղասի Աղասյանը, որը 2010թ. հաղթող ճանաչվեց ուսանողների շրջանում: Արամ Անդրիկյանը հայտագրված է մինչև 85կգ քաշային կարգում, Նորայր Վարդանյանն ու Վարդան Դավթյանը՝ 94 կգ: Իսկ ծանր քաշային կարգում Հայաստանը կներկայացնի գյումրեցի Հայկ Հակոբյանը:

Ծանրորդները պատրաստվում են մրցաշարին Ծաղկաձորում, որտեղ հավաքի են մասնակցում Հայաստանի տղամարդկանց հավաքականի հետ: