Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով, Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ժամանակ չունի

Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով, Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ժամանակ չունի

PanARMENIAN.Net - «Թուրքիան Հայաստանի նկատմամբ իր քաղաքականությունը չի փոխել և հարաբերությունները կարգավորելու ժամանակ չունի, քանի որ Էրդողանի կառավարության համար կարևոր է Միջին և Մերձավոր Արևելքը»,- այս կարծիքն է հայտնել հուլիսի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Թուրքագետը նշում է, որ Թուրքիան ներգրավվել է արաբական աշխարհում, մասնավորապես, Սիրիայում տեղի ունեցող զարգացումների մեջ և գործում է այդ երկրի իշխանությունների դեմ:

«Բացի այդ, Թուրքիայի համար կարևոր է Կիպրոսի հարցը: Նա ուզում է դառնալ մի կառույցի՝ ԵՄ-ի անդամ, որի մի մասն ինքը օկուպացրել է: Թուրքական կառավարությունը ցանկանում է Կիպրոսի հարցը լուծել ոչ թե Եվրամիության շրջանակներում, այլ ՄԱԿ-ի: Եթե խնդիրը տեղափոխվի ՄԱԿ-ի հարթակ, ապա այնտեղ Թուրքիային կսատարեն դաշնակիցներ ԱՄՆ-ն և Անգլիան, իսկ Եվրամիությունում հակառակը՝ նրան դեմ կլինեն Հունաստանն ու Կիպրոսը»,-ավելացրեց Սաֆրաստյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---