Հայաստանի իշխանությունները համաձայնվել են քննարկել ՀԱԿ-ի հետ արտահերթ ընտրությունների հարցը

Հայաստանի իշխանությունները համաձայնվել են քննարկել ՀԱԿ-ի հետ արտահերթ ընտրությունների հարցը

PanARMENIAN.Net - Երևանում ավարտվել է իշխանության և Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի հանդիպումը: Կոալիցիոն խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ ձևավորվել է երկխոսության օրակարգ, որում տեղ են գտել երկու հարց.

1. Կոնգրեսի առաջարկ` Հայաստանում լեգիտիմ իշխանության շուտ ձևավորման նպատակով արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացում, դրանց ազատ և օրինական ապահովման անհրաժեշտություն

2. Կոալիցիայի առաջարկ`ընտրությունների պատշաճ անցկացման նպատակով քաղաքական մրցակցության ապահովման կանոնների ձևավորում

Հաջորդ հանդիպումը կկայան սույն թվականի օգոստոսի 4-ին:

Ավելի վաղ ՀԱԿ ներկայացուցիչներն առաջարկել էին մի շարք հարցեր ընդգրկել օրակարգում: Որպես քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ճգնաժամի հաղթահարման քայլեր՝ ՀԱԿ-ն անհրաժեշտ է համարել. հոկտեմբերի կեսերին անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ, անմիջապես հետո, սահմանված ժամկետում, անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Առաջարկվում է նաև նախապես ընդունել ընտրությունների օրինականության ապահովման ՀԱԿ-ի առաջարկած փաթեթը: Որպես երկխոսության կողմերի հավասարության ու հասարակության լիակատար տեղեկատվություն ստանալու իրավունքի ապահովման անհրաժեշտ պայման ՀԱԿ-ը պահանջել է. «Հանդիպումները կամ պետք է հեռարձակվեն ուղիղ եթերով, կամ էլ կողմերի քարոզչական հավասար հնարավորությունները ապահովելու նպատակով Կոնգրեսի պատվիրակությանը յուրաքանչյուր հանդիպումից հետո պետք է Հանրային հեռուստաընկերությամբ առնվազն կես ժամ ուղիղ եթեր տրամադրվի։

Պետք է վերացնել Հանրային հեռուստաընկերությամբ եւ մյուս հեռուստաալիքներով Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքների մասին իրազեկող նյութերի հեռարձակման արգելքը։

Պետք է դադարեցնել Կոնգրեսի հանրահավաքներից առաջ իրավապահ մարմինների կողմից բնակչության ահաբեկումը, տարաբնույթ խոչընդոտների հարուցումը, մասնավորապես հանրային եւ այլ տրանսպորտային միջոցների աշխատանքի կազմալուծումը»:

Հուլիսի 18-ին ՀՀ Հանրային խորհրդի փոքր դահլիճում տեղի ունեցավ ՀԱԿ-ի ու կոալիցիայի առաջին հանդիպումը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---