26 հուլիսի 2011 - 15:11 AMT
Հուլիսի 25-ից օգոստոսի 31-ը Երևանում տեղի կունենա թենիսի երեք պատանեկան մրցաշար

Orange Tennis ակումբում հուլիսի 25-ից օգոստոսի 13 Հայաստանի Թենիսի Ֆեդերացիան կանցկացնի թենիսի Եվրոպայի երեք միջազգային պատանեկան մրցաշար: Նախկինում յուրաքանչյուր տարի Հայաստանի թենիսի ֆեդերացիան անցկացրել է երկու նման մրցաշարեր, և դրանք լավ անցկացնելու արդյունքում այս տարի ՀԹՖ-ն ստացել է իրավունք ավելացնելու ևս մեկ պատանեկան միջազգային մրցաշար:

Այսօր մեկնարկել է «Orange Cup» մինչև 14 տարեկան պատանիների և աղջիկների միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 90 պատանի թենիսիստներ տասներկու երկրներից ( Գերմանիա, Իտալիա, Թուրքիա, Իսրայել և այլն):

Մրցաշարերին մասնակցում են 10-ից ավելի պատանի հայ թենիսիստներ` Դավիթ Մուրադյան, Արտակ Ղազարյան , Արևիկ Թումանյան, Միլենա Ավետիսյան և այլն:

Այս մրցաշարին կհաջորդեն Ալեքսանդր Ծատուրյանի և Արթուր Շիլաջյանի հուշամրցաշարերը մինչև 14, 16 տարեկան տարիքային խմբերում, հաղորդում է ՀԹՖ մամլո ծառայությունը: