26 հուլիսի 2011 - 15:37 AMT
Ռուբեն Սաֆրաստյան: Թուրքիան և Ադրբեջանը ոչ թե եղբայրական, այլ ընդհանուր շահեր ունեցող երկրներ են

Հուլիսի 26-ին մամուլի ասուլիսում ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը հայտարարել է, որ Թուրքիան ղարաբաղյան կարգավորման հարցում իր դիրքորոշումը չի փոխել և շարունակում է աջակցել Ադրբեջանին:

«Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները եղբայրական չեն: Պարզապես սրանք երկրներ են, որոնք ունեն ընդհանուր շահեր: Ադրբեջանը, բնականաբար, շահագրգռված է Թուրքիայի նման բարեկամ ունենալ»,- նշեց Սաֆրաստյանը:

Թուրքագետի համոզմաբ, այս երկրների միջև ծագում են հարցեր, որոնց մի մասը մինչ օրս լուծում չի գտել: «Մասնավորապես, Nabucco խողովակաշարի հարվում, որով նախատեսվում է Ադրբեջանից և Կենտրոնական Ասիայից գազը տեղափոխել Եվրոպա: Նրանք չեն կարողանում պայմանավորվել, թե ինչ գնով է Ադրբեջանը գազը վաճառելու և ինչպես է Թուրքիան այն տեղափոխելու Եվրոպա»,-ասել է թուրքագետը: