26 հուլիսի 2011 - 16:38 AMT
Հայաստանում ինտերնետին միացել են շուրջ 200 000 տնային տնտեսություններ

Հայաստանում ինտերնետին միացել են շուրջ 200 000 տնային տնտեսություններ, ինչը բավական լավ ցուցանիշ է: Այդ մասին հուլիսի 26-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի փոխնախագահ Գրիգոր Սաղյանը: Նրա խոսքով, ինտերնետ օգտագործողներին հաշվելու համար կազմակերպությունը ղեկավարվում է պաշտոնական տվյալներով, հրապարակված «ԱրմենՏել» ՓԲԸ-ի կողմից, որը երկու շաբաթ առաջ պարգևատրել է իր 100 000-րդ օգտագործողին, ինչպես նաև circle.am-ի վիճակագրական տվյալներով, որոնց համաձայն «ԱրմենՏելին» բաժին է ընկնում բաժանորդների 50 տոկոսը: «Մենք այստեղից հետևություն ենք անում, որ Հայաստանում ինտերնետին միացել են շուրջ 200 000 տնային տնտեսություններ, իսկ այստեղ պետք է հաշվի առնել ընտանիքի անդամների միջին թիվը»,- ասել է նա:

Սաղյանի խոսքով, բջջային կապով ինտերնետ օգտագործողների շարքում «ԱրմենՏելին» և Օրանժին բաժին է ընկնում 18 տոկոս, ՎիվաՍել-ՄՏՍ-ին՝ 12 տոկոս: