Հայ սուզորդները սահմանել են համաշխարհային ռեկորդ` սուզվելով Արագած լեռան Քարի լճի հատակը

Հայ սուզորդները սահմանել են համաշխարհային ռեկորդ` սուզվելով Արագած լեռան Քարի լճի հատակը

PanARMENIAN.Net - Հայ սուզորդները սահմանել են համաշխարհային ռեկորդ` սուզվելով Արագած լեռան Քարի լճի հատակը: «Հայաստանը շատ է հարուստ լճերով, բայց դրանցից ոչ բոլորն են ուսումնասիրված: Մի քանի օր առաջ մենք սուզվեցինք Քարի լճի հատակը: Այն լեռնային լիճ է, դրա համար էլ սուզվելը բավական դժվար էր»,- հուլիսի 26-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում ասել է «Այաս» ակումբի նախագահ, «Կիլիկիա» նավի նավապետ Կարեն Բալայանը:

«Այաս» ծովային հետազոտությունների ակումբը, «Հայ էքստրիմ» ՀԿ-ն, Ռաֆայել Մկրտչյանի գլխավորած արշավախմբի շնորհիվ հուլիսի 21-ին սահմանել են համաշխարհային ռեկորդ Հյուսիսային կիսագնդում` պատմության մեջ առաջին անգամ սուզվելով ծովի մակարդակից 3207 մ բարձրության վրա գտնվող Արագած լեռան Քարի լճի հատակը:

«Սուզված մնացիքն 1 ժամ 20 րոպե և հասցրինք ուսումնասիրել լճի շուրջ 70%-ը: Այդ պահին ջրի մակերեսին ջերմաստիճանը +5 էր, իսկ հատակին` +3, այսինք շատ ցուրտ էր: 15-20 տարի առաջ լիճն ամբողջովին սառել է, դա էր նաև պատճառը, որ կենդանական աշխարհը հարուստ չէր, չնայած հանդիպեցինք մի քանի սիգ տեսակի ձկների»,- պատմում է Ռաֆայել Մկրտչյանը:

4  26.07.11 - “Այաս" ծովային հետազոտությունների ակումբի նախագահ, Կիլիկիա նավի նավապետ Կարեն Բալայանը, դայվինգի համաշխարհային չեմպիոն Ռաֆայել Մկրտչյանը եւ "Այաս" ծովային հետազոտությունների ակումբի փոխնախագահ Արման Աբգարյանը ներկայացրեցին կատարված աշխատանքը
 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---